ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյուն Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում․ կան տուժածներ, զոհվել է ռազմական մեկնաբան
Սանկտ Պետերբուրգում պայթյուն է որոտացել «Стрит-бар» սրճարանում։ Ապրիլի 2-ին արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ արտակարգ դեպքի հետևանքով մեկ մարդ է մահացել։
Պայթյունի հետևանքով զոհվել է ռազմական մեկնաբան Վլադլեն Տատարսկին (իրական անունը՝ Մաքսիմ Ֆոմին)։
Վերջին տվյալներով՝ տուժել է 25 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ 19-ը հոսպիտալացվել են քաղաքային թիվ 16 կլինիկական հիվանդանոց, նրանցից հինգի վիճակը ծանր է։ Եվս հինգին ցուցաբերվել է բուժօգնություն, որից հետո նրանց թույլ են տվել տուն գնալ։
Պայթյունի ժամանակ հաստատությունում ընթանում էր Վլադլեն Տատարսկու ստեղծագործական երեկոն։ Վարկածներից մեկի համաձայն՝ պայթուցիկ սարքը թաքցված է եղել արձանիկի մեջ, որը Տատարսկուն է նվիրել միջոցառման մասնակիցներից մեկը։ Իրավապահ մարմինները նշել են, որ դրա հզորությունը կազմում է ավելի քան 200 գ տրոտիլ։ Ենթադրաբար, պայթուցիկ սարքը բերել է մի աղջիկ։ Սրճարանում տեղի ունեցած պայթյունի ականատեսը «Известия»-ին պատմել է, որ աղջիկը ստեղծագործական երեկոյի ժամանակ Վլադլեն Տատարսկուն նվիրել մի արձանիկ է, որն էլ ավելի ուշ պայթել է։
Ըստ լրատվամիջոցների՝ Տատարսկուն արձանիկը նվիրած աղջիկը նույնպես Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում է միջին ծանրության վիճակում։