ԵՄ առաքելությունը մեր տարածաշրջանում դիտարկում ենք որպես արժեքավոր գործիք. Միրզոյան
Հայաստանը Ադրբեջանի հետ միջազգային սահմանին հայկական կողմից ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը դիտարկում է որպես տեղում անվտանգությունը բարձրացնելու, տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը նպաստելու արժեքավոր գործիք: Այս
հայտարարությունն արել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմում 2022–ի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդներ ուղարկելը և ավելի ուշ ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայելը ԵՄ կարևոր ներգրավվածությունն է մեր տարածաշրջանում։ Մենք այն դիտարկում ենք որպես արժեքավոր գործիք՝ տեղում բարձրացնելու մարդկանց անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,-ընդգծել է Միրզոյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը գնահատում է Ռումինիայի արժեքավոր նպաստը ԵՄ համապատասխան քննարկումներում։
Միրզոյանը հայտնել է, որ Ռումինիայի իր գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ համագործակցության լայն թեմաներ: ԱԳ նախարարները նաև 2023-2024 համատեղ գործողությունների պլան են ստորագրել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանն ապրիլի 3-4–ն աշխատանքային այցով կգտնվի Ռումինիայում։
Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդներին, ապա 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։
Նմանատիպ հոդվածներ
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...