ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ալեն Սիմոնյանը թքել է իրեն դավաճան անվանած քաղաքացու աչքին». Հայկ Մամիջանյան
Կասկադում այսօր միջադեպ է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Ասպրամ Կրպեյանը նշեցին, որ հայրենադարձ մի երիտասարդ՝ Կարեն Մկրտչյանը, Ալեն Սիմոնյանին տեսնելով՝ գոռացել է «դավաճան»:
«Դրանից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին հրահանգել է բռնել երիտասարդի ձեռքերը: Հետո երիտասարդին մոտեցել է անձամբ Ալեն Սիմոնյանը, հայհոյանք է հնչեցրել ու օգտվելով առիթից, որ երիտասարդն անշարժացված է, թքել է երիտասարդի աչքին»,-պատմեց Մամիջանյանը:
Auroranews-ը տեղեկության վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով կապ հաստատեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանի հետ, ով նշեց.
«Տեղյակ չեմ, չեմ մեկնաբանում»
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս են դիմավորում Արամ Նիկոլյանին ազատ արձակումից հետո
Ոճաբան Արամ Նիկոլյանն ազատության մեջ է։ Նա երեկ դուրս է եկել ոստիկանության բաժանմունքից։ Ոստիկանական բաժանմունքի դիմաց հ...
Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է
Վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արամ Նիկոլյանը` Ադրբեջանի դրոշն այրելու դրդապատճառի մասին
Ադրբեջանի դրոշն այրած դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանը հայտարարել է, որ իր արածը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թբիլիսիի հյուրանոցը հրկիզած տղամարդը գրեթե մերկ հայտնվել է տեսախցիկների առաջ
Radio Tbilisi -ին տարածել է մի երիտասարդի մասնակցությամբ տեսանյութ, ով, ըստ լրատվամիջոցների, հրկիզել է Թբիլիսիի «Ամբասադ...