Պուտինը հաստատել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ռուսաստանի արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգի հաստատման մասին հրամանագիր է ստորագրել: Նա այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ նոր հայեցակարգը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում գործնական գործողությունների հիմք կհանդիսանա:
«Ստացվել է կշռադատված փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա միջնաժամկետ և ավելի երկարաժամկետհեռանկարում մեր պրակտիկ գործողությունների համար», - ասել է նա:
Պուտինն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը ամուր դոկտրինալ հիմք է ծառայում միջազգային գործերով հետագա աշխատանքի համար:
Նա միասնական արտաքին քաղաքականության իրականացման հետառնչություն ունեցող պաշտոնյաներին խնդրել է հատուկ ուշադրություն դարձնել կառուցողական տրամադրված գործընկերների հետ կապերի ընդլայնմանը և պայմաններ ստեղծել, որպեսզի ոչ բարեկամական պետությունները հրաժարվեն Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից։
Նմանատիպ հոդվածներ
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...