Նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքը միանգամայն իրական է․ Հունգարիայի վարչապետ
Նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքը միանգամայն իրական է, և դա չափազանցություն չէ, ասում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Ուրբաթ օրը ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի եթերում, նա ասել է, որ Եվրամիությունում բանակցությունները շարունակվում են Ուկրաինա զորք ուղարկելու մասին, և դա հղի է Ռուսաստանի հետ ուղիղ բախմամբ։
Կառավարության ղեկավարը նշել է, որ Արևմուտքն ավելի ու ավելի հզոր սպառազինության համակարգեր է ուղարկում Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունները շարունակելու համար, և, հետևաբար, երրորդ համաշխարհային պատերազմն այլևս «մի տեսակ գրական չափազանցություն» չէ։«Այժմ սա իրական վտանգ է», – ասել է Օրբանը։
Նա նաև նշել է, որ «եվրոպական առաջնորդներն արդեն հանգիստ խոսում են այն մասին, թե արդյոք Եվրամիության երկրները կկարողանան որոշ խաղաղապահ զորքեր ուղարկել [Ուկրաինա]»։
«Սա կլինի հերթական գծի հատումը»,- զգուշացրել է Հունգարիայի վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...