ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրազդանի ձոր տանող ճանապարհին կտեղադրվեն լրացուցիչ տեսանկարահանող սարքեր․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
Հրազդան ձորին հարող հատվածներում շինաղբի անօրինական թափման դեմ պայքարն, անշուշտ, զգալի արդյունք է տվել, սակայն նմանատիպ դեպքերը վերջնականապես բացառելու համար անհրաժեշտ են տեղային գլոբալ լուծումներ: Այս մասին գրառում է արել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը:
«Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Արամ Գյուլզադյանի հետ իրականացված աշխատանքային շրջայցի արդյունքում, որոշում ենք կայացրել տեղադրել շինաղբով բեռնված ավտոմեքենաների մուտքն արգելող ճանապարհային նշաններ, լրացուցիչ տեսանկարահանող սարքեր և ձորին հնարավոր մոտեցման ճանապարհները փակել բետոնե արգելապատնեշներով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ուժեղացնել ոստիկանության կողմից իրականացվող պարեկային հսկողությունը»,-գրել է նա:
[4a0491997a4c039e8e9ef9c1ff975e0f.jpg]
[e13ca2d92a7b0f3ea5466caff00b2043.jpg]
[0c77cef0335e9d861b511f70fefe373c.jpg]
[c9afd6d170e6b35fec51bc227b807bf7.jpg]
[8ae2a5942427fa79e83fe1382b81892a.jpg]
[c223f8598572b51967a35965c2f6eeba.jpg]
[4ad8740bd5e6d109e96637d3d05539c3.jpg]
[c920d905175a571d19e6be87c582dd72.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ռոումինգ էլ չի լինի․ Հայաստանից Ռուսաստան խոսելն ավելի հեշտ կլինի․ Ведомости
Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Ղազախստան...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...
20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են...
ՀՐԱՏԱՊ․ Երեկ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ
Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքու...