Ադրբեջանի հերթական հակահայկական ելույթը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից շուրջ երեք ամիս անց, պաշտոնական Բաքուն շարունակում է ոչ միայն անտեսել ու հերքել միջազգային հանրության պահանջները, այլև առաջ քաշել բնապահպանական կեղծ թեզերը՝ մեղադրելով հայկական կողմին։
Նյու Յորք (ԱՄՆ) կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան մասնակցել է ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպմանը։
Միջոցառումը նվիրված է եղել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որն ընդունվել է Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի կողմից առաջ քաշված «զրոյական արտանետումների» նախաձեռնության հիման վրա։
Գաֆարովան իր ելույթում նշել է, որ բոլոր երկրները բարոյական և իրավական պարտավորություն ունեն պաշտպանել շրջակա միջավայրը՝ հանուն ներկա և ապագա սերունդների։
Նա հնչեցրել է ադրբեջանական քարոզչամեքենայի չարչրկված թեզը, թե Հայաստանն, իբր, «օկուպացիայի» 30 տարիների ընթացքում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների 20 տոկոսը ենթարկել է բնապահպանական «ահաբեկչության»։
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն ինքնամոռաց մեղադրանքներ է հնչեցրել և ասել, թե հայերը «ոչնչացրել են անտառներն ու արգելոցները, անօրինական կերպով շահագործել Ադրբեջանի բնական պաշարները, աղտոտել հողերն ու գետերը, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում հոսող անդրսահմանային գետերը»։
Նմանատիպ հոդվածներ
Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար
Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ը...
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմ...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...