Հայաստանի հարավում գտնվող ոսկու հանքում լայնածավալ արդյունահանում են սկսել. ԶԼՄ

Հայաստանի հարավում գտնվող «Լիճքվազ–Թեյ» ոսկու հանքում տեխնիկական վերազինում է տեղի ունեցել և հանքաքարի լայնածավալ արդյունահանում է մեկնարկել։ 

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Լիճքվազ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից։

 

Ըստ լրատվականի`  նախորդ սեփականատերերի օրոք հանքավայրը ոչ եկամտաբեր էր համարվում, ու կանոնավոր արդյունահանում այնտեղ չէր իրականացվում։ 

«2022 թվականին ընկերությունը շուրջ 4 մլրդ 370 մլն դրամ հարկ վճարեց կամ 4.6 անգամ ավելի, քան 2021–ին։ Դա տեղի ունեցավ, քանի որ վնասները մարելուց հետո 2022 թվականին ընկերությունը սկսեց շահույթ ստանալ։ Ընդ որում, 2022 թվականին արդյունահանման ծավալները մնացին մոտավորապես 2021 թվականի մակարդակին։

 

Հարկային մուտքերն ավելացան նաև այն պատճառով, որ ընկերությունը սկսեց ռոյալթի վճարել, ինչպես նաև նոր աշխատողներ ներգրավվեց։

Հանքավայրում արդյունահանվող հանքաքարը նախկինի պես վերամշակվում է Կապանի լեռնահարստացման կոմբինատում, որը պատկանում է Chaarat Gold միջազգային ընկերությանը։

 

Հիշեցնենք, որ վերոնշյալ Polymetal ընկերության գնահատականի համաձայն` Լիճքվազ–Թեյ հանքի ռեսուրսները կազմում են 474 հազար ունցիա ոսկի (շուրջ 13.4 տոննա), ինչպես նաև մոտ 2.09 մլն ունցիա արծաթ և 15.9 հազար տոննա պղինձ։

Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերին հանքը (որը մինչ այդ կառավարվում էր օտարերկրյա սեփականատերերի կողմից) ձեռք բերեց ՀՀ քաղաքացի Սասուն Ավետիսյանը։

 

Հավելենք, որ «սեփականատեր» տերմինը հանքավայրերի նկատմամբ կիրառվում է պայմանական, քանի որ, ըստ ՀՀ սահմանադրության, հանքերը պատկանում են պետությանը, իսկ բիզնեսը գնում է ոչ թե բուն հանքերը, այլ որոշակի ժամկետով դրանք շահագործելու իրավունքը»։

Քաղաքականություն

Պատահարներ