Հայտնի լրագրող Նիլ Հաուերին Ադրբեջանի սև ցուցակում են ավելացրել. նրա պատասխանը

Ադրբեջանի «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը» հրապարակել է զեկույց, որում նշել է ԶԼՄ-ներին, կազմակերպություններին, լրագրողներին և այլ ազդեցիկ անձանց, որոնք «հակաադրբեջանական քարոզչություն» են իրականացնում, թեև իրականում պարզապես փորձում են օբյեկտիվորեն լուսաբանել իրադարձությունները: 

 

Ադրբեջանի թշնամիների թվում նշված են, օրինակ` ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, քանի որ «վրեժ է լուծում Ադրբեջանից Թուրքիայում իր ձերբակալության համար», ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը, քանի որ «հաճախ է հիշատակում լայնորեն տարածված, բայց կեղծ Պատմական ենթադրությունն այն մասին, որ Ստալինը Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին», Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, «Heinrich-Böll-Stiftung հիմնադրամ»-ի գերմանական անկախ ՀԿ-ի հարավկովկասյան բյուրոյի տնօրեն Սոնյա Շիֆերսը, Եվրախորհրդարանի անդամ Վիոլա ֆոն Կրամոնը, «Open Caucasus Media»-ն, «Opendemocracy.net»-ը, լատվիացի քաղաքագետ Էլդար Մամեդովը, «Quincy Institute Responsible Statecraft» առցանց ամսագիրը, «Blankspot.se»-ն, շվեդ հետաքննող լրագրող Ռասմուս Կանբեկը, «Der Spiegel»-ը, կանադացի լրագրող և վերլուծաբան Նիլ Հաուերը, քանի որ չի հասկանում «Ղարաբաղի տարածաշրջանի ներսում և դրսում գնդակոծությունների տարբերությունը»։

 

Ամեն դեպքում, լրագրող Նիլ Հաուերն արձագանքել է այս որոշմանը` գրելով.

 

«Ինձ համար մեծ պատիվ է հայտնվել Ադրբեջանի կառավարության կողմից ամենաատելի լրագրողների ցուցակում: Երբ աշխարհի ամենասարսափելի բռնապետություններից մեկը արհամարհում է ձեզ, դուք գիտեք, որ ինչ-որ բան ճիշտ եք անում»:

Քաղաքականություն

Պատահարներ