«Սպառնալիք ողջ մարդկության համար». Մասկը և Վոզնյակը կոչ են արել դադարեցնել արհեստական բանականության ուսուցումը
SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, բարերար Էնդրյու Յանգը և ավելի քան հազար այլ արհեստական բանականության հետազոտողները կոչ են արել անհապաղ դադարեցնել AI-ի (արհեստական բանականություն) վրա հիմնված համակարգերի ուսուցումը «ավելի հզոր, քան OpenAI-ի GPT-4»-ը: Այս մասին ասվում է Future of Life ոչ առեւտրային կազմակերպության կայքում հրապարակված նամակում։
Նամակի հեղինակները, այդ թվում՝ Մասկը և Վոզնյակը, մատնանշել են մարդկության համար վտանգները՝ կապված «մարդկանց մրցակցային բանականությամբ» արհեստական ինտելեկտի համակարգերի հետագա զարգացման հետ։ Նրանք կոչ են արել վեց ամսով ամբողջությամբ դադարեցնել արհեստական բանականության ցանկացած համակարգի ուսուցումը:
«Արհեստական ինտելեկտի հզոր համակարգերը պետք է մշակվեն միայն այն դեպքում, երբ մենք վստահ լինենք, որ դրանց ազդեցությունները դրական կլինեն, իսկ ռիսկերը՝ կառավարելի», - ասվում է տեքստում:
Նմանատիպ հոդվածներ
Ռոումինգ էլ չի լինի․ Հայաստանից Ռուսաստան խոսելն ավելի հեշտ կլինի․ Ведомости
Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Ղազախստան...
ՀՐԱՏԱՊ․ Երեկ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ
Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքու...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...
20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են...