Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին
Մամուլում լուրեր են տարածվել, որ երեկ՝ մարտի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Հարություն Բաբայանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի իր աշխատասենյակում Երևանի բնակիչ 21-ամյա Ալբերտ Նիկոլյանը ուսումնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել իր գլխին, իրեն պատճառելով ֆիզիկական ցավ։ Տեղեկությունը Auroranews-ի հետ զրույցում հաստատեց ոստիականության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Ահազանգով ժամանել են Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ կեսգիշերին մոտ Ա․ Նիկոլյանն ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն, որտեղից էլ նրան ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Ըստ տեղեկությունների Հ․ Բաբայանը աշխատում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում որպես ամբիոնի վարիչ, իսկ Ա․ Նիկոլյանը նույն ինստիտուտի ուսանող է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
Ռոումինգ էլ չի լինի․ Հայաստանից Ռուսաստան խոսելն ավելի հեշտ կլինի․ Ведомости
Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Ղազախստան...
ՀՐԱՏԱՊ․ Երեկ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ
Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքու...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...
Երևանի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն․ ծառերի էտ է
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, Ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները...