60–ամյա կինը դանակահարել է 19-ամյա երիտասարդի. կինը ձերբակալվել է
Լոռու մարզում 60–ամյա կինը հուշանվեր դաշույնով դանակահարել է 19-ամյա երիտասարդի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ թիակի շրջանի կտրած-ծակած թափանցող վերքով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ:
Վերջինս պատմել է, որ իրեն դանակահարել է անհայտ մի անձ Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասի շենքերից մեկում:
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին հուշանվեր դաշույնով խփել է նրա 60-ամյա հարևանուհին:
60-ամյա կինը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Ռոումինգ էլ չի լինի․ Հայաստանից Ռուսաստան խոսելն ավելի հեշտ կլինի․ Ведомости
Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Ղազախստան...
ՀՐԱՏԱՊ․ Երեկ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ
Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքու...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...
Երևանի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն․ ծառերի էտ է
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, Ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները...