Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելացել է թութակների վաճառքը. հայտնի է` ինչու

Քահրամանմարաշում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերից հետո տեղի ունեցած հետցնցումները դարձել են քաղաքացիների սարսափը։
Քաղաքացիներն այս վախը փորձում են հաղթահարել՝ գնելով թութակներ, որոնք, ենթադրաբար, նախապես զգում են երկրաշարժը։
«Ղահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժերից հետո, որոնք իրենց ազդեցությունն են թողել 11 գավառների վրա, այն համոզմունքը, որ թռչունները նախապես զգում են երկրաշարժը և տարօրինակ վարք են դրսևորում, մեծացրել է քաղաքացիների հետաքրքրությունը թութակների նկատմամբ»,-ասվում է հրապարակման մեջ:
Կենդանիների սիրահար և առևտրական Մեհմեդ Քալեօղլուն հայտարարել է, որ թռչունները երկրաշարժից առաջ, թեկուզ կարճ ժամանակով, ցնցումը զգալու հատկություն ունեն։ Նշելով, որ կենդանիներին կերակրողները կարող են ավելի լավ հասկանալ այս իրավիճակը: