Սպորտ
«Միլանն» ու «Մարսելը» հետաքրքրվում են Էդուարդ Սպերցյանով․ La Gazzetta dello Sport
«Միլանը» նախատեսում է 8 միլիոն եվրո առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի համար։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Նշվում է, որ այդպիսին լինելու է Իտալիայի չեմպիոնի նախնական առաջարկը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ «Կրասնոդարն» իր փլեյմեյքերին գնահատում է 12 մլն եվրո։
«Միլանում» կարծում են, որ Սպերցյանը կարող է այնպիսի ֆուրոր առաջացնել, ինչպես արեց Խվիչա Կվարացխելիան՝ նախորդ ամառ «Նապոլիին» միանալով։
Հաղորդվում է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մարսելը»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչը հեռացել է պաշտոնից. ով կփոխարինի նրան
ԱԱ-2026. Իսպանիան 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ
«Արարատ-Արմենիան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ
Կասիլյասը նշել է, թե որ հավաքականը կհասնի ԱԱ-2026-ի եզրափակիչ
1.0