ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկարգություններ` Իսրայելում. երկրի նախագահը ճնշման ներքո նոր կարգադրություն է արել

Երեկ երեկոյան Իսրայելում անկարգություններ են սկսվել, ցուցարարները ճեղքել են ոստիկանական շղթան Նեթանյահուի նստավայրի մոտ։  Ուժայինները ջրցան մեքենաներ են օգտագործել։

 

Ցուցարարներից ոմանք վնասել են ուժային կառույցների ծառայողական մեքենաները։

 

Նոր բողոքի ցույցեր սկսվեցին այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնանկ արեց պաշտպանության նախարարին, ով դեմ էր արտահայտվել դատաիրավական բարեփոխումներին։

 

ԶԼՄ-ները հայտնում են, որ Նյու Յորքում Իսրայելի գլխավոր հյուպատոսը հայտարարել է Նեթանյահուի կառավարության գործողությունների պատճառով իր հրաժարականի մասին։

 

Միևնույն ժամանակ, Իսրայելի համալսարանները այսօրվանից գործադուլ են սկսում։

 

Հաղորդվում է, որ ամբողջ Իսրայելում շուրջ 600-700 հազար մարդ դուրս է եկել երկրի իշխանությունների դեմ ցույցի։

 

Yedioth Ahronoth թերթը գրում է, որ հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Թել Ավիվի արեւելքում գտնվող կառավարական շենքերի համալիր, որտեղ գտնվում է պաշտպանության նախարարության շտաբը։

 

Միաժամանակ The Jerusalem Post-ը հայտնում է, որ հազարավոր ցուցարարներ ճեղքել են ոստիկանական շղթան Երուսաղեմում Նեթանյահուի նստավայրի մոտ։


Ուժայինները ջրցան մեքենաներ են օգտագործել։

Իսրայելական քաղաքների փողոցներում ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել, կրակ վառել։

 

Ցույցերի ֆոնին Իսրայելի նախագահը կոչ է արել կառավարությանը անհապաղ դադարեցնել դատաիրավական բարեփոխումների ընդունման գործընթացը, հայտնում է Reuters-ը։

Քաղաքականություն