Հասարակություն
Անհայտ կորածների հարազատները Գլխավոր Դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել
Արցախյան վերջին պատերազմից անցել է 2,5 տարի, պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների հարազատները շարունակում են ապրել անորոշության մեջ: Այս մասին գրում է Hetq.am-ը:
Պետական մարմիններից պատասխաններ չստանալով՝ ծնողները, հարազատները ստիպված իրենք են սկսել զբաղվել իրենց որդիների, հարազատների անհետացման հանգամանքների ուսումնասիրությամբ:
Այսօր՝ մարտի 27-ին, անհայտ կորած զինծառայողներ հարազատները Գլխավոր Դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: Իրենց պահանջները գրավոր ներկայացրել են գլխավոր դատախազին։ Այն բաղկացած է հիմնական երեք կետից.
- պարզել պատասխանատու անձանց անգործության պատճառները,
- միջոցներ ձեռնարկել իրենց աշխատանքներում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ,
- անհապաղ գործողություններ իրականացնել անհետանալու հանգամանքները և հավանական գտնվելու վայրը պարզելու համար, և եթե արդեն իսկ իրականացվել է,
- կատարված աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հուլիսի 2-ից եղանակը կփոխվի․ հայտնի է՝ ինչ է սպասվում
Այս նախագիծը սխալ է․ Սամվել Մարտիրոսյանը չի պատրաստվում նահանջել IMEI-ի հարցում
5.0
ԵՄ-ում նոր հարված են պատրաստում Ռուսաստանին․ պահանջում են ամբողջությամբ արգելել ռուսական նավթի ներմուծումը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումները, գտնում է, որ կառույցի որոշումը իրավաչափ է. ԿԸՀ նախագահ
5.0