110 միլիոն դրամ․ Հայրապետյանը խոսել է «Իմ քայլը» հիմնադրամին փոխացված անանուն նվիրատվությունների մասին
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է հիմնադրամին փոխացված խոշոր անանուն նվիրաբերության փաստը։
Ըստ պաշտոնական կայքի՝ անանուն փոխանցումների մեջ առկա է 300 000 ԱՄՆ դոլարի միանվագ փոխանցում, իսկ դրամական փոխանցումները ընդհանուր կազմել են 110 միլիոն դրամ։ Նրա խոսքով, ըստ գործող օրենսդրության, ինքն իրավունք չունի հրապարակել այն մարդկանց անունները, որոնք անանուն նվիրաբերություն են կատարել։ Դա հակասում է մարդու անձնական տվյալների պահպանության նորմին։
Ամեն տարվա մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամը ՊԵԿ-ին է ներկայացնում նախորդ տարվա հաշվետվությունը, ասաց Հայրապետյանը՝ շեշտելով, որ հարկային մարմիններին նույնպես դոնորների տվյալները չեն փոխանցվում։ «Եթե որևէ լրագրող կարողանա գտնել որևէ բարերարի կամ անհատ ձեռներեցի Հայաստանում և Հայաստանից դուրս, որ կկարողանա փաստերով ցույց տալ, որ եղել է որևէ խոսակցություն, անգամ՝ ակնարկ, որ որևէ քրեական գործով անցնող բիզնեսմեն, նախկին պաշտոնյա, ՏԻՄ որևէ ներկայացուցիչ ունեցել է նման խոսակցություն, որ նվիրաբերություն ստանալու դեպքում կարող է ստանալ ինդուլգենցիաներ, ես պատասխանատու հայտարարում եմ, որ օրենքի ամբողջ խստությամբ կկրեմ պատասխանատվություն»,- ասաց Հայրապետյանը։
Միևնույն ժամանակ Հայրապետյանն ասաց, որ 300 000 դոլարը փոխանցել են ԱՄՆ-ից՝ Կալիֆորնիա նահանգ, գումարը 2021 թվականի մարտին է փոխանցվել և ծառայել կրթաթշակներ տրամադրելու նպատակին։
Նմանատիպ հոդվածներ
Ռոումինգ էլ չի լինի․ Հայաստանից Ռուսաստան խոսելն ավելի հեշտ կլինի․ Ведомости
Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Ղազախստան...
ՀՐԱՏԱՊ․ Երեկ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ
Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքու...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...
Երևանի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն․ ծառերի էտ է
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, Ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները...