Հասարակություն

Երկրորդ սառը պատերազմն ավելի վտանգավոր կլինի, քան առաջինը. ԱՄՆ նախկին պետքարտուղար

Mariam Z.
Երկրորդ սառը պատերազմն ավելի վտանգավոր կլինի, քան առաջինը. ԱՄՆ նախկին պետքարտուղար

Երկրորդ սառը պատերազմն ավելի վտանգավոր կլինի, քան առաջինը, հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:

 

«Այո», – ասել է Քիսինջերը իսպանական Mundo թերթին տված հարցազրույցում, երբ նրան հարցրել են, թե արդյոք երկրորդ սառը պատերազմն ավելի վտանգավոր կլինի, քան առաջինը:

 

Նախկին պետքարտուղարը նշել է, որ նոր սառը պատերազմ կարող է սկսվել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև: Քիսինջերը կարծում է, որ երկու երկրներն էլ ունեն համադրելի տնտեսական ռեսուրսներ, իսկ առաջին սառը պատերազմի ժամանակ նման բան չի եղել: Նրա կարծիքով ՝ Պեկինն ու Վաշինգտոնն այժմ հակառակորդներ են և չարժե «սպասել, մինչև ՉԺՀ-ն արևմտականացվի»:

 

Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Քիսինջերի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև «նոր սառը պատերազմի» սկիզբը աղետ կլինի ողջ աշխարհի համար։ Նա ընդգծել է, որ «Վաշինգտոնը պետք է վերադառնա Չինաստանի նկատմամբ ռացիոնալ և պրագմատիկ քաղաքականությանը, վերադառնա Չինաստան-ԱՄՆ երեք համատեղ կոմյունիկեն հարգելու ճիշտ ուղուն և պահպանի Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների քաղաքական հիմքերը»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250