ՀՀ արդարադատության նախարարությունը գրանցել է Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայաստանյան թեմը
ՀՀ արդարադատության նախարարությունը գրանցել է Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայաստանյան թեմը։ Տեղեկությունը հայտնում է թեմի ժամանակավոր կառավարիչ միտրոպոլիտ Լեոնիդը:
«2023 թվականի մարտի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունը գրանցել է թեմը: Մի քանի տարի շարունակ գնում էինք դրան՝ բծախնդրորեն համաձայնեցնելով հայկական օրենսդրության և մեր եկեղեցու կանոնների ու դրույթների իրավական մանրամասները, պահանջները»,– գրել է նա տելեգրամյան ալիքում։
Միտրոպոլիտ Լեոնիդն օրեր առաջ Հայաստան էր ժամանել, Երևանում պատարագ էր մատուցել, զրուցել հոգևորականների և հավատացյալների հետ, իսկ մարտի 13-ին հանդիպել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ։
Մարտի 15-ին հայտնի դարձավ, որ ՌՈւԵ–ի հայաստանյան թեմը ՀՀ արդարադատության նախարարություն փաստաթղթեր է ներկայացրել պետական գրանցում ստանալու համար։
Ավելի վաղ Գարեգին Բ–ն ողջունել էր Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչության բացումը` փաստելով, որ ցավոք, հարցը ձգձգվում է։ Միտրոպոլիտ Լեոնիդն իր հերթին Հայաստան այցելելուց հետո իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ վերջապես երկար ժամանակ անց հաջողվել է ընդհանուր հայտարարի բերել թեմի կանոնադրությունը` հաշվի առնելով ՀՀ–ի Սահմանադրությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Երեկ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ
Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքու...
Ռոումինգ էլ չի լինի․ Հայաստանից Ռուսաստան խոսելն ավելի հեշտ կլինի․ Ведомости
Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Ղազախստան...
Երևանի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն․ ծառերի էտ է
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, Ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...