ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու՞ է մարդասպան Մհեր Ենոքյանն ազատ կալանքի կրելու անցել
Լրագրողները Արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանին հաց ուղղեցին` ինչու՞ է մարդասպան Մհեր Ենոքյանն ազատ կալանքի կրելու անցել:
«Նախ որոշում չի կայացվել, ընթացքում է, իսկ ռեժիմի անցումը մեղմ կամ ավելի խիստի` տուժողի ներկայացուցիչների կարծիքը որոշիչ չի: Եվ եթե դատապարտյալը իքս ժամանակահատվածում նորմալ է իրեն դրսևորում, բնականաբար դեպի դրական ռեժիմ է ուղորդվում», նշեց Մինասանը:
Հիշեցնենք, որ 20 տարեկանում՝ 1996 թ-ին, Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովի սպանության համար (ՀՀ Քր.Օր-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր):
Սպանության համար մեղադրանք էր առաջադրվել Մհեր Ենոքյանին և նրա եղբոր դասընկերոջը՝ Արամ Հարությունյանին։
1996թ. հուլիսի 12-ին Երևանի բնակիչ Ենոքյանը, համաձայնության գալով Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20,000 դոլար պահանջելու նպատակով Աղաջանովին տարել են Հարությունյանի բնակարան, որտեղ առանձին դաժանությամբ սպանել են նրան:
Ենոքյանը մետաղյա գործիքով (разводной ключ) հարվածել է Աղաջանովի գլխին, ապա՝ դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Այդ ընթացքում Հարությունյանը բռնել է Աղաջանովի ոտքերը, իսկ երբ նա ուշաթափվել է, Ենոքյանի հրահանգով կտրել է Իոսիֆի պարանոցը։ Աղաջանովին սպանելուց հետո նրանք դիակը դրել են բրեզենտե պայուսակի մեջ, դուրս տարել և թաքցրել բետոնե հենապատի հետևում ու ծածկել քարերով:
Ենոքյանն իրեն այդպես էլ մեղավոր չի ճանաչել։
Արամ Հարությունյանն ի սկզբանե ընդունել է մեղքը՝ դատապարտվելով 15 տարվա ազատազրկման:
Մհեր Ենոքյանը 1996-ին դատապարտվել էր մահապատժի, բայց ՀՀ նախագահի 2003 թ-ի ներման հրամանագրով նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Դրոններով պտտվում էին, ձնով ծածկվեցի, որ չտեսնեն». երեկ մոլորված զինծառայողը պատմել է` ինչ է եղել
Այն տարածքը, որտեղ մոլորվել եմ, արդեն ճանաչում եմ, այդտեղով էլ եկել ու անցել եմ մեր կողմ։ Այս մասին 24News-ին  ...
ԱՀԱԶԱՆԳ. Ու՞ր են տեղափոխում Երևանի կտրած ծառերը. վաճառվո՞ւմ են
Երեկ վաղ առավոտից Երևանի կենտրոնում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները իրականացնում էի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անվերջանալի ավտոշարասյունը Չինաստանի նախագահին է ուղեկցում
Հաղորդել էինք, որ Չինաստանի ղեկավարին և նրա ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող օդանավը քիչ առաջ վայրէջք է կատարել Մոսկվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են դիմավորում մոլորված զինծառայողին հարազատները
Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, որը մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքո...