Մեր հույսը չենք կորցնում, որ այդ ՀԱՊԿ-ն Հայաստանի հետ կապված որոշակի գործողություններ կարող է ձեռնարկել. Ջուլհակյան
Խոսակցությունները, թե Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, սին են ամբողջությամբ, որովհետև ՀԱՊԿ-ը դեռ պետք է գա Հայաստան, որ հասկանանք։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք 2021 թվականի մայիսից 3 խոշոր ներխուժում է եղել Ադրբեջանի կողմից, սակայն ՀԱՊԿ–ը այդ հարցով Հայաստան չի եկել։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ կառույցի հետ կապված դեռ հույսեր ունեն։
«Երբ մենք ասում ենք, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, մենք պետք է արձանագրենք, որ նույնիսկ Հայաստան չի հասել ՀԱՊԿ-ը, բացակայում է Հայաստանից։ Մեր հույսը չենք կորցնում, որ այդ անվտանգային համակարգը Հայաստանի հետ կապված որոշակի գործողություններ կարող է ձեռնարկել, և դրան են ուղղված հետագա համագործակցության աշխատանքները», - նշեց ՔՊ-ական պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
«Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ». Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան իր էջում գրել է. «Իրավական և քաղաքական իր ողջ...
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...