Գևորգ Պետրոսյանի ձերբակալության իրավաչափության վիճարկման բողոքը բավարարվել է

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլխավորությամբ, այսօր բավարարել է ԵՊՀ դասախոս, փաստաբան Գևորգ Պետրոսյանի ձերբակալման իրավաչափության վիճարկման կապակցությամբ ներկայացված բողոքը։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

 

«Դատարանը հաստատել է ձերբակալման ընթացքում Գևորգ Պետրոսյանի իրավունքների խախտման փաստը՝ նրան պարզաբանելով ՀՀ օրենսդրությամբ հատուցում ստանալու նրա իրավունքը և կարգը»,– ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը։

 

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ պարեկները Աբովյան–Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մակնիշի մեքենա, որի վարորդն անկանոն է վարել մեքենան ու փորձել են կանգնեցնել նրան։ «Կանգ առ» օրինական պահանջին վարորդը չի ենթարկվել, հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգման, ինչպես նաև սպառնացել է պարեկներին ու փախուստի դիմել։ Իրավապահները Ծարավ աղբյուրի փողոցում հետապնդել են վարորդին, արդյունքում կարողացել են հարկադրաբար կանգնեցնել մեքենան։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քաղաքականություն