Հասարակություն

57 անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը երկարացվել է. ամսական 300.000 դրամ

57 անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը երկարացվել է. ամսական 300.000 դրամ

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում ընդունել է որոշում:

 

57 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը, որը կազմում է ամսական 300.000 դրամ, դադարեցվել է 2023թ. մարտի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. ապրիլ ներառյալ: 

 

Մեկ այլ որոշմամբ էլ որոշվել է շարունակել քաղաքացիական անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250