Հնարավոր է առաջիկայում եռակողմ հանդիպում անցկացվի․ Միրզոյան
«Իմ գնահատականը միանշանակ է՝ բավական կառուցողական, անկեղծ խոսակցություն տեղի ունեցավ իմ և նախարար Լավրովի միջև»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մանրամասներ ներկայացնելով օրերս Մոսկվա այցից։
Նրա խոսքով՝ քննարկվել են ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային հարցերի. «Ես ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում ենթադրվող գործողություններին․ եթե կհիշեք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ երեք երկրներ ստորագրել են տեքստ, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է միջացնքով երկկողմ երթևեկությունը։ Եվ ահա, այս երկու երկրները անելիքներ ունեն միջանցքը բացելու հարցում»։
Միրզոյանը նշեց, որ քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը. «Այդպիսի հանդիպման հնարավորություն առաջիկայում կա»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է. դատարան է կանչվել շտապօգնություն
Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապօգնություն է հ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...
ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար գործուն քայլեր ենք ակնկալում առաջինը ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժող...