Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Փլուզում Գյումրիում․ առկա է հետագա փլուզման վտանգ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Փլուզում Գյումրիում․ առկա է հետագա փլուզման վտանգ
Մարտի 20-ին, ժամը 12։49-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի ետնամասում փլուզվել է չշահագործվող ավտոտնակի ծածկը։ Այս…

Մարտի 20-ին, ժամը 12։49-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի ետնամասում փլուզվել է չշահագործվող ավտոտնակի ծածկը։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է նկուղային ավտոտնակի ասֆալտապատ ծածկը (մոտ 15 քմ)․ առկա է հետագա փլուզման վտանգ:

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

 

[619bdb9d6fc7649ec643da6672ab5e43.jpg]

[2c455f4dd42d985fbb49b19bb53392ee.jpg]

[245c315875ee7055e4e505ac2ab3bf1c.jpg]

[cbe87988f5273dee8a2dbc6044f99d08.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250