Ավտովթար Մեղրի-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած
Մարտի 20-ին՝ ժամը 15:04-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանիձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մետր սահել ճանապարհամերձ հատված:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր Ա․ Մ․-ին (ծնված 1980 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Մեղրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթար Սյունիքում․ 4 զինվորականներ են տուժել
Սյունիքի մարզում` Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին, ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ տեղափոխվել հիվանդանոց։...
Թուրքիայի հերթական երկրաշարժը կենտրոնական մասում
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-մի...
Պայմանագրային զինծառայողը երեք-չորս ժամ առաջ է կորել․ Խնձորեսկի գյուղապետ
«Հրապարակի» տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողը 40-ին մոտ է, Խնձորեսկ գյուղից։ Լրատվականը կապ է հաստատել Խ...
Թուրքիայում ջրհեղեղների զոհերի թիվը աճում է․ կան անհետ կորածներ
Թուրքիայի Շանլըուրֆա եւ Ադիյաման նահանգներում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 19-ի։ Այդ մասին հայտնել է TRT Haber-ը...