Ադրբեջանը խախտում է 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթները․ Միրզոյան
Մոսկվայում սկսվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ընդլայնված կազմով հանդիպումը։
«Ցավոք սրտի, գործնականում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը չխախտի»,- ասել է Միրզոյանը։
Նախարարը ընդգծել է, որ Բաքուն սիստեմատիկորեն խախտել է հրադադարը, օկուպացրել է Հայաստանի տարածքները, ապօրինի փակել Լաչինի միջանցքը, պահել հայ ռազմագերիներին։
Միրզոյանի խոսքով, Հայաստանը դաշնակիցներից ակնկալում է ակտիվ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պարտավորությունների կատարման համար, ինչպես նաև դադարեցնել ուժի կիրառումը։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Երեւանի դեմ Բաքվի «ռազմական ագրեսիային» արձագանքելու անհրաժեշտության մասին։
Մինչ այս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահների շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը աղետի չի վերածվել։ Նրա խոսքով, 2020 թվականին Ռուսաստանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերը։
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է. դատարան է կանչվել շտապօգնություն
Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապօգնություն է հ...
ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար գործուն քայլեր ենք ակնկալում առաջինը ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժող...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...