Այս տեսակետները մեզ համար ուժ չունեն․ Թուրքիայից արձագանքել են Հայոց ցեղասպանության մասին ԵԽ զեկույցին
Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Թանջու Բիլգիչը մեկնաբանել է Եվրախորհրդարանի 2023 թվականի մարտի 15-ի «ԵՄ-Հայաստան հարաբերությունները» վերտառությամբ հերթական զեկույցում 1915 թ․ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ պնդումները։
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, դեսպան Բիլգիչը ԵԽ զեկույցի առնչությամբ իր գրավոր պատասխանում, մասնավորապես, նշել է.
«Հասկանալի է, որ Եվրախորհրդարանը 2023 թվականի մարտի 15-ի «ԵՄ-Հայաստան հարաբերություններ» իր սովորական զեկույցում պնդում է անհիմն որակումներ է տալիս մեր երկրի վերաբերյալ՝ կապված 1915 թվականի իրադարձությունների հետ»։
«Պատմական փաստերի և միջազգային իրավունքի հետ անհամատեղելի այս տեսակետները մեզ համար ուժ չունեն։ Կոչ ենք անում Եվրախորհրդարանին գործել քաղաքական բարոյականության և միջազգային իրավունքի համաձայն և չկրկնել նման միակողմանի և անհիմն հայտարարությունները»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար գործուն քայլեր ենք ակնկալում առաջինը ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժող...
Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է. դատարան է կանչվել շտապօգնություն
Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապօգնություն է հ...
Ադրբեջանը սկսել է նոր ապատեղեկատվություն տարածել. Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին
ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է գրել` հերքելով Ադրբե...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադար...