Կտրուկ աճ չկա և հաջողվում է լոկալիզացված պահել կոնտակտավորներին. Ավանեսյանը` կարմրուկի մասին

Կարմրուկով վարակվածների թվերի կտրուկ աճ չկա և հաջողվում է լոկալիզացված պահել և սահմանափակել կոնտակտավորների շրջանակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում գրանցված կարմրուկի դեպքեր վիճակագրությանը` այս մասին ասել է ՀՀ

առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

Նախարարը հայտնեց, որ կարմրուկի ակտիվացմանը զուգահեռ պատվաստումների ակտիվացում է նկատվում։

 

«Սա շատ կարևոր է, և ես շատ գնահատում եմ, որ քաղաքացիները բավական աչալուրջ են և անգամ մեծահասակները դիմում են պատվաստումների»,–ասել է նախարարը։

 

Այս պահին, նախարարի խոսքով, կան մի քանի առանձին դեպքեր, որոնք վարակի առաջնակի կրող են և իրենց հսկողության տակ են։ Միևնույն ժամանակ ԱՆ–ն էլ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում կապված համաճարակային իրավիճակի հետ` ժամանակ առ ժամանակ փոփոխելով մարտավարությունը։

 

Հարցին` արդյոք նախարարությունը պարզել է`որ երկրից է բերվել վարակը, նախարարը նշել է, որ հենց տարածաշրջանի մի շարք երկրներում (ԱՀԿ 27 երկրներում) կան կարմրուկի բռնկումներ։ Ավանեսյանն ասաց, որ ունեն հետազոտության արդյունքները, սակայն հարկ չի համարում առանձնացնել որևէ երկիր։

Քաղաքականություն