ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը աճել է
Թուրքիայի Շանլըուրֆա և Ադիյաման նահանգներում ջրհեղեղների հետևանքով 10 մարդ է զոհվել, կան տեղեկություններ անհետ կորածների մասին։
Հորդառատ տեղումների պատճառով մարզի բազմաթիվ բնակավայրեր հեղեղվել են։ Տեղի բնակչությունը տարհանվել է անվտանգ տարածքներ։
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ մարզերում անձրեւները կշարունակվեն երկու օր, ուստի չեն բացառվում նոր հեղեղումներ ու սելավներ։
Հիշեցնենք՝ Տեղատարափ անձրևը հեղեղումներ է առաջացրել, հեղեղվել է հիվանդանոց, դպրոցներում դասերը դադարեցվել են։