ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում ջրհեղեղների պատճառով հինգ մարդ է զոհվել․ կան անհետ կորածներ
Թուրքիայի Շանլըուրֆա և Ադիյաման նահանգներում ջրհեղեղների հետևանքով հինգ մարդ է զոհվել, կան տեղեկություններ անհետ կորածների մասին, հայտնում է Tvnet-ը։
Տեղատարափ անձրևը հեղեղումներ է առաջացրել, հեղեղվել է հիվանդանոց, դպրոցներում դասերը դադարեցվել են։
Շանլըուրֆայի քաղաքապետարանի քաղաքապետ Զեյնել Աբիդին Բեյազգյուլն ասել է, որ «կան անհայտ կորածների մասին տեղեկություններ, սակայն մենք չենք կարող հաստատել դրանք»։