Լուրերը մեկ տողով. Իրան–ԱՄՆ–Իսրայել դիմակայությունը սրվում է,զոհեր և միջազգային արձագանքներ
• Հաղորդվում է Իրանի գերագույն առաջնորդի պալատի ոչնչացման մասին․ հարձակման պահին նա այնտեղ չի գտնվել։ Տարածվել է նաև նստավայրի արբանյակային լուսանկարը հարվածից հետո։
• Իրանի Մինաբ քաղաքում իսրայելական հարվածի հետևանքով տարրական դպրոցում զոհերի թիվը հասել է 40-ի, կան տասնյակ վիրավորներ։ Նախկինում նշվել էր, որ դպրոցը նախատեսված է եղել աղջիկների համար։
• Հորդանանում այրվում է ամերիկյան ռազմական ավիաբազան։ Էրբիլում հրթիռակոծվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը։
• Քաթարը իրանական հարվածը հայտարարել է անօրինական և չի բացառել ռազմական պատասխան։ ԱՄԷ-ում հրթիռակոծության հետևանքով կա զոհ, երկիրը ևս հայտարարել է պատասխանելու իրավունքի մասին։
• Իրաքյան պրոիրանական շիա խմբավորումը հայտարարել է, որ պատրաստվում է հարվածել ամերիկյան բազաներին։ Լիբանանյան կառույցը առայժմ չի արձագանքել։
• Իրանը հայտարարել է ԱՄՆ օբյեկտների դեմ հարվածների ընդլայնման մասին՝ խոսելով լայնածավալ գործողությունների մեկնարկի մասին։ Տարածվում են տեղեկություններ նաև իրանցի բարձրաստիճան հրամանատարների զոհվելու մասին։
• Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով մի շարք երկրների ավիաընկերություններ չեղարկել են տարածաշրջանային չվերթները։ Միաժամանակ հաղորդվում է Իրանի օդային տարածքում նկատված քաղաքացիական ինքնաթիռի մասին։
• Ռուսաստանը կոչ է արել վերադառնալ դիվանագիտական ուղուն և հայտարարել է, որ էսկալացիայի պատասխանատվությունը կրում են ԱՄՆ-ն ու Իսրայելը։ Մոսկվան նաև իր քաղաքացիներին խորհուրդ է տվել Իրանից դուրս գալ Ադրբեջանով։
• Եվրամիությունը լուրջ մտահոգություն է հայտնել և ընդգծել միջուկային անվտանգության ու դիվանագիտական լուծումների կարևորությունը։
• Հայաստանում եղանակային վատ պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների երթևեկությունը Ջաջուռի հատվածում։ Մյուս միջպետական և հանրապետական ճանապարհները բաց են։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. ԱԹՍ հարվածներ՝ Վրաստանին, սահմանային լուրեր և Փաշինյանի հայտարարությունները
• Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ իրանական անօդաչու սարքերը հարվածել են Վրաստանում գտնվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամ...
Լուրերը մեկ տողով. Իրան–Իսրայել բախումների խորացում և աշխարհաքաղաքական լարվածության աճ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:• Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները ողջ են,...
Լուրերը մեկ տողով. Իրան–Իսրայել լայնածավալ ռազմական սրում, ցույցեր՝ Իրանում և միջազգային արձագանքներ
• Իրան–Իսրայել սրումը շարունակվել է փոխադարձ հրթիռակոծություններով և ավիահարվածներով։ Հարվածներ են գրանցվել մի շարք քաղա...
Լուրերը մեկ տողով. Իրան–Իսրայել սրացում․ տարածաշրջանը կանգնած է լայնամասշտաբ հակամարտության շեմին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:• Իսրայելական աղբյուրները հայտնում են Իրանի գերագույն առաջնորդի և բարձրաստիճա...