Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել…

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Լոռու մարզ, Մեծավան համայնք):

Մասնավորապես՝

  •  
  • 1․ արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով,
  •  
  • 2․ արտադրամասի հատակի մակերևույթը եղել է քայքայված, պատերի մակերևույթները՝ անհարթ, առաստաղը, խոնավության խտացման պատճառով, բորբոսնած։

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

 

[07d2a323efd1c7ea9bdce63c4e19d207.jpg]

[297a0671cc8758f15307a081a3b0e1c2.jpg]

[19c7a737d382902b8ce7eb7ad10ed673.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250