«Հայաստանը հետաքրքրված չէ խաղաղության համաձայնագրով». Ադրբեջանի ԱԳՆ

«Հայաստանը հետաքրքրված չէ խաղաղության համաձայնագրով, քանի որ դեմ է համաձայնագրի տեքստում Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները բացառող կետերին»,- հայտարարել է Հաջիզադեն՝ Փաշինյանին մեղադրելով նաև անտարբերության մեջ։

 

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն  արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած հայտարարություններին:

 

«Այն, որ Հայաստանի վարչապետն ասուլիսի ժամանակ հայտարարում է, թե պատրաստ է ստորագրել {խաղաղության պայմանագրի} նախագիծը, որում նշվում էին միայն Հայաստանի առաջարկները և հաշվի չէին առնվում Ադրբեջանի առաջարկները, խաղաղ գործընթացի նկատմամբ նրա անտարբերության ևս մեկ ապացույց է», - պնդել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը:

 

Հաջիզադեն միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել և կանխել «Հայաստանի այդ ապակառուցողական գործողությունները»։

 

 

Քաղաքականություն