ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նրանք պարտավոր են հարգանք ունենալ ՀՀ-ի նկատմամբ. Փաշինյանը` Զատուլինի, Սիմոնյանի և մյուսների մուտքի արգելքի մասին
Նրանք պարտավոր են հարգանք ունենալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ասուլիսի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Կոնստանտին Զատուլինի, Մարգարիտա Սիմոնյանի և մյուսների մուտքի արգելքի մասին:
Մասնավորապես, հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողը հիշեցրել է գործիչների մուտքը ՀՀ արգելելու մասին, ապա ընդգծեց, որ մարդիկ կան, որոնք չգիտեն, որ իրենց մուտքն արգելված է ՀՀ, տոմս են գնում, բայց թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ։
«Եթե ավելի գլոբալ, ապա ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և ՀՀ-ն իրավունք ունի ակնկալելու հարգանք իր նկատմամբ։ Իրավունք ունի ՀՀ-ն նաև իր ինքնիշխան գործիքկազմը կիրառել իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար»,- նշեց Փաշինյանը. «Եթե որևէ մեկն ասում է՝ ՀՀ կառավարությունը միջանցք է խոստացել, թող տա, սա ինչ է։ Ի միջիայլոց, հիմա՞ էլ են ասում, որ գիտեն՝ ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով չեն դիմել, այլ՝ 2-րդ հոդվածի 6-րդ նախադասության 5-րդ բառով։ ՀՀ նկատմամբ այդ մարդիկ պարտավոր են ունենալ հարգանք, այդ թվում՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ։ Դուք ասում եք՝ որոշ մարդիկ ՀՀ չեն կարող մուտք գործել, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որ, եթե այդ մարդիկ ՀՀ-ի նկատմամբ իրենց արածի մի տոկոսն անեին այն երկրների նկատմամբ, որտեղ ապրում են, իրենց տուն չէին կարող մտնել՝ առանց վիզայի»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2-3 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի առաջարկը մեր նախագծի վերաբերյալ. Փաշինյան
Մի քանի օր առաջ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ արձագանք է ստացել Ադրբեջանից։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայ...
ՈւՂԻՂ. Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
Րոպեներ առաջ ՀՀ Կառավարությունում մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Ավելի վաղ հայտնել էինք, որ լրագրողները հն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն արձագանքել է Պուտինին ձերբակալելու Հաագայի դատարնի որոշմանը
Ռուսաստանի համար Միջազգային քրեական դատարանի որոշումներն իրավաբանորեն առոչինչ են, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրության նոր սրում ունենք. Փաշինյան
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի՝ 3 ամիս շարունակվող շրջափակմանն ու մարտի 5-ին տե...