Քաղաքականություն

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ «Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից Լաչինի…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
 

«Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, նշել Ռուսաստանի Դաշնության կողմից այն հաղթահարելու համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկման կարևորությունը։

 

Այս համատեքստում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
 

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները մտքեր են փոխանակել նաև երկկողմ համագործակցության օրակարգային այլ հարցերի շուրջ։
Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ

Նմանատիպ հոդվածներ

ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար գործուն քայլեր ենք ակնկալում առաջինը ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժող...

ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը փոխանցել է` կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են կտրուկ քայլեր. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250