Քաղաքականություն

Բահրեյնի համաժողովին Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակը կրկին կեղծ թեզեր է առաջ քաշել և թիրախավորել ՀՀ ԱԺ նախագահին

Բահրեյնի համաժողովին Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակը կրկին կեղծ թեզեր է առաջ քաշել և թիրախավորել ՀՀ ԱԺ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Բահրեյնում խաղաղության և անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում ունեցած ելույթից հետո Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա…

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Բահրեյնում խաղաղության և անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում ունեցած ելույթից հետո Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան պատասխան ելույթով է հանդես եկել։ Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: 

 

«Նախ՝ ադրբեջանցի տիկինը խախտել է օրակարգով սահմանված ելույթներին տրամադրվող ժամանակը։ Նա հավելյալ րոպեներ է օգտագործել՝ ներկաներին համոզելու համար, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրականությունը շրջանցում է։ Կիսադատարկ դահլիճում ադրբեջանցի տիկնոջ ելույթը որևէ նոր բան չի պարունակել։

 

Նա շարունակ առաջ է քաշել վաղուց ծեծված թեզեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղն ազատագրելու և բարձր հանդուրժողականությամբ աչքի ընկնելու ադրբեջանցիների դարավոր սովորության մասին։ Հետաքրքրական է, որ որևէ կերպ չպատասխանելով Ալեն Սիմոնյանի ելույթում հնչեցրած փաստերին՝ կեղծ էկոակտիվիստների և այլնի մասին՝ Գաֆարովան միայն թիրախավորել է ՀՀ ԱԺ նախագահին՝ այդպես էլ չձևակերպելով որևէ հիմնավոր միտք։ 

 

Ելույթներից հետո ՀՀ ԱԺ նախագահից հարցազրույց է խնդրել ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը, որի հարցերին պատասխանել է Ալեն Սիմոնյանը։ Տվյալ հարցազրույցը դեռ չի հեռարձակվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ հոդվածներ

ԼՂ-ում հումանիտար աղետը կանխելու համար գործուն քայլեր ենք ակնկալում առաջինը ՌԴ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Յուրի Վորոբյովին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժող...

ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը փոխանցել է` կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են կտրուկ քայլեր. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250