Արդարադատության նախարարությունը ձեռք է բերել ստի դետեկտոր․ Գրիգոր Մինասյան
Արդարադատության նախարարությունը մի շարք գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
«Գերժամանակակից սարքավորումներ ենք ձեռք բերել, մասնավորապես ստի դետեկտոր ( պոլիգրաֆ): Մի քանի օր առաջ արդեն դրա գործարկումը սկսվեց։
Նաև հատուկ սարքավորում ենք ձեռք բերել, որը նախատեսված է փաստաթղթերի և ստորագրությունների հետազոտության համար։
Նախարարությունը ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է դարձել մոդելավորել և ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային
վնասվածքների տեղեկությունների 3D ձևաչափով պատկերներ»,- ասել է Մինասյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է
Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն...
Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է․ Hraparak
Երեկ մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը, Hraparak.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբ...
Երևանի որոշ փողոցներ մասամբ փակ կլինեն․ ծառերի էտ է
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, Ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները...
Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում թիրախավորել...