Հայաստանը միտումնավոր խուսափում է պայմանագրի ստորագրումից և փորձում է ժամանակ շահել. Հաջիև
Հայաստանը միտումնավոր խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից և փորձում է ժամանակ շահել: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նա նաև ասել է. Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է, և Ադրբեջանը իր ինքնիշխանության հետ կապված հարցեր չի քննարկի այլ կողմերի հետ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության:
«Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը դուրս է միջազգային օրակարգից։
Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը կորոշվեն Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայ բնակիչներին հատուկ արտոնություններ չեն սպասվում»,- ասել է Հաջիևը։
Հարկ է հիշեցնել, որ ՀՀ կառավարությունն` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի բազմիցս հայտարարել են խաղաղության պայմանագրի կարևորության և դրա ստորագրման պատրաստակամության մասին, իհարկե, այն պարտադիր պայմանով, որ խաղաղության պայմանագիրը պետք է իրական խաղաղության և անվտանգության երաշխիք հանդիսանա:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ դիվանագետը Երևանյան այցից հետո կրկին Բաքու է վերադարձել և հանդիպել Բայրամովին. հայտնի է` ինչ են քննարկել
Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Լուի Բոնոն Բաքու է վերադարձել և լրացուցիչ հանդիպ...
Ռազմատենչ հռետորաբանությունն անարդյունավետ է. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանին և Ադրբեջանին
Ռուսաստանն անարդյունավետ է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի համատեքստում...
Գերմանիային անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված անկայուն իրավիճակը. Շոլցը՝ Ալիևին
Այս պահին Գերմանիայի համար կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ո...
Վրաստանում դադարեցվեց խնդրահարույց օրենքի նախագծի քննարկումը
Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի քննարկումը: Օտարերկրյա գործակալների մասին...