Գերմանիային անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված անկայուն իրավիճակը. Շոլցը՝ Ալիևին
Այս պահին Գերմանիայի համար կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացումը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Շոլցը նշել է, որ Գերմանիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված անկայուն իրավիճակով։ «Նման իրավիճակը չի կարող այսպես երկար մնալ։ Կա հետագա էսկալյացիայի վտանգ։ Այդ են վկայում նախորդ ամիսների և շաբաթների իրադարձությունները։ Բնականաբար չենք մոռանում նաև տեղում հումանիտար իրադրության մասին։ Մեր համատեղ նպատակը պետք է լինի այս հակամարտության համար երկարաժամկետ և իրագործելի լուծում գտնել՝ ի բարօրություն Լեռնային Ղարաբաղի մարդկանց»,- ասել է նա և հավելել, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա։
Շոլցը կարեւորել է Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումը, երկու պետությունների բոլոր բնակիչների մարդու և փոքրամասնությունների իրավունքների պահպանումը՝ միջազգային նորմերին և պարտավորություններին համապատասխան։ «Ուստի Գերմանիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը։ Դրա մի մասն է կազմում եվրոպական խաղաղապահ առաքելությունը: Ես ողջունում եմ, որ նախագահ Ալիևը հանդիպում է ունեցել իր հայ գործընկերների հետ։ Կա միասնական կամք հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծել»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի խղճին ենք թողնում ԼՂ-ի ճակատագիրը երրորդ երկրների վրա բարդելու փորձը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ Այս հայտարարությունն արե...
Հաագայի դատարանը Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել
Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բե...
Թուրքիան որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը սկսելու մասին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան տեսել է Ֆինլանդիայի անկեղծ քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Կարևոր է հանդիպումը մեր երկրներն իրար դեմ հանելու Արևմուտքի անամոթ փորձերի ֆոնին. ՌԴ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է մարտի 20-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ...