ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բախվել են Գյումրի-Երևան էլեկտրագնացքն ու մարդատար մեքենան
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության լրատվական ծառայությունից հայտնում են՝ մարտի 11-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս հատվածում բախվել են ընկերության Գյումրի-Երևան էլեկտրագնացքը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով էլեկտրագնացքը ժամանակացույցով ուշացել է 1 ժամ 15 րոպե:
Ակնհայտ է, որ մարդատար ավտոմեքենայի վարորդը անտեսել է ինքնակարգավորվող անցման լուսացույցի արգելող նշաններն ու զգուշացնող ազդանշանները, ինչով վտանգել է մարդկանց առողջությունը և նյութական վնաս է հասցրել ընկերությանը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հորդորում է երկաթուղային գծերով անցնելիս պահպանել երթևեկության կանոնները՝ քաղաքացիների առողջությանն ու ընկերության նյութական միջոցներին վնաս չհասցնելու համար: Ընկերությունը նաև ներողություն է խնդրում էլեկտրագնացքի ուղևորներից՝ իրենից անկախ պատճառներով տեղի ունեցած միջադեպի համար։
[a0fe9b8285b7eab673baa10e93b0cf50.jpg]
[f319d23bb3b83cbb267d0fdcd734ca49.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթար Սյունիքում․ 4 զինվորականներ են տուժել
Սյունիքի մարզում` Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին, ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ տեղափոխվել հիվանդանոց։...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին ավտոբուս է այրվել
Մարտի 5-ին՝ ժամը 07:38-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքից
Շրջանառվել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման տեսանկարահանման նոր կադրեր: Դրանցում ցուցադրվում է, թե ի...
Այրվել է պահակակետ. կա զոհ․ ՀՀ ՆԳՆ
Մարտի 11-ին, ժամը 02:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 21 շեն...