Քաղաքականություն

Թրամփը փակել է Վենեսուելայի երկինքն ու ավիաընկերություններին դիմել խնդրանքով

Թրամփը փակել է Վենեսուելայի երկինքն ու ավիաընկերություններին դիմել խնդրանքով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի երկնքը և երկրի հարևանությամբ օդային տարածքը փակելու մասին: Այս մասին պետության ղեկավարը գրել է Truth Social սոցցանցում։«Բոլո�…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի երկնքը և երկրի հարևանությամբ օդային տարածքը փակելու մասին: Այս մասին պետության ղեկավարը գրել է Truth Social սոցցանցում։


«Բոլոր ավիաընկերություններին, օդաչուներին, թմրավաճառներին եւ մարդկանց առեւտրով զբաղվողներին խնդրում ենք Վենեսուելայի օդային տարածքը համարել ամբողջովին փակ», - նշել է նա:


Վերջին շրջանում ԱՄՆ-ում ավելի հաճախ է քննարկվում Վենեսուելայում ամերիկյան բանակի ուժերի կողմից ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը: Թե կոնկրետ ինչ կհետևի Թրամփի նախազգուշացմանը, դեռ հայտնի չէ։ Սակայն այսօր, Իսպանիայի և Պորտուգալիայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց ավիաընկերություններին առաջիկա օրերին չթռչել Վենեսուելայի օդային տարածքում, գրում Է ՏԱՍՍ-ը։


Նախօրեին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հրաման է տվել «սպանել բոլորին» Վենեսուելայի ափերի մոտ թմրավաճառների նավերի վրա հարձակումների ժամանակ:

Նմանատիպ հոդվածներ

Մեկտեղելու ենք մեր ջանքերն Արցախի և Հայաստանի թռիչքաձև զարգացումն ապահովելու համար. Փաշինյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:«Ինչպես նախկինում, այսօր...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250