Միջադեպից հետո երեխաներն ու ծնողները իրար հետ խնդիր չունեն. Զորականի համայնքապետ

Զորական համայնքի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը Aysor.am-ի հետ զրույցում նշել է, որ տեսանյութով տարածված միջադեպից հետո երեխաներն ու ծնողները իրար հետ խնդիր չունեն։ «Էրեխություն են արել՝ դեպքը ստացվել է»,– ասել է նա՝ հավելելով, որ տղաները ընդունել են մեղքը և դատարանում հանդիպել են։


Մարտիրոսյանը բացառել է ծնողների միջև վեճի շարունակությունը՝ նշելով, որ իրավիճակը կհարթվեր ավելի արագ, եթե տեսանյութը չտարածվեր։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերին՝ Նոյեմբերյանում, դպրոցից հետո, երբ ուրիշ գյուղի տղաների տարածած խոսքերից հետո վիճաբանություն է առաջացել։


Նա ընդգծել է, որ ծանր մարմնական վնաս չի հասցվել։ «Դատաբժշկականը հաստատել է, որ լուրջ բան չի եղել»,– ասել է համայնքի ղեկավարը։


Մարտիրոսյանի խոսքով՝ գործը հարուցվել է ոչ թե ծնողների բողոքից, այլ տեսանյութի հիման վրա։ Մի քանի դեռահաս կալանավորվել են, որոշները 20 օր կալանք են կրել, դատավարությունը շարունակվում է։


Նա նշել է, որ և՛ տուժողի, և՛ մյուս երեխաների ծնողները ծանր են տարել տեսանյութի տարածումը և մեկնաբանությունները։


Հարցին՝ արդյոք ծեծի մասնակիցներից մեկը Արմավիրի ԿՔՀ-ի պետի տեղակալն է, Մարտիրոսյանը պատասխանել է, որ նման գրառումները պայմանավորված են անձնական վերաբերմունքներով։


Վերջում նա նշել է, որ այժմ փորձում են հանգստացնել կողմերին և հարթել խնդիրը։

Քաղաքականություն

Պատահարներ