Ռուսաստանը վերսկսում է կենսաչափական արտասահմանյան անձնագրերի տրամադրումը
Ռուսաստանը վերսկսում է կենսաչափական արտասահմանյան անձնագրերի տրամադրումը, հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ միջազգային անձնագրերի տպագրությունը վերսկսվել է ստանդարտ ռեժիմով, սակայն, կուտակված դիմումների պատճառով, ստացման ժամկետը կարող է երկարաձգվել։
Կենսաչափական արտասահմանյան անձնագրերի դիմումները կասեցվել են փետրվարի 2-ին. ինչպես հաղորդվում է, Mikron գործարանը չի կարողացել հաղթահարել անհրաժեշտ չիպերի պահանջարկը։
Ավելի վաղ Ռուսաստանի ՆԳՆ-ն հերքել էր տարածված տեղեկությունը, թե նոր տեսակի միջազգային անձնագրերի տրամադրման կասեցման պատճառով 5 տարի վավերականության փաստաթղթի համար կրկին դիմելիս նախկինում վճարված պետական տուրքը չի վերադարձվի։
Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի խոսքով, էլեկտրոնային կրիչով միջազգային անձնագրերի տրամադրման նոր դիմումների ընդունման կասեցումը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, որոնք գերատեսչության վերահսկողությունից դուրս են:
Վոլկը նշել է, որ էլեկտրոնային չիպով անձնագիր տրամադրելու պետական տուրքը կվերադարձվի, եթե դիմողը հրաժարվի հանրային ծառայություններից։
Նմանատիպ հոդվածներ
Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է․ Hraparak
Երեկ մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը, Hraparak.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբ...
«Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է
Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն...
Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում թիրախավորել...
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով` կա զոհ և վիրավոր
Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, Խայփալու կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով...