Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակում նոր պայմաններ են սահմանվել
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված։ Հիմնավորման համաձայն՝ օրենքով նոր պայմաններ են սահմանվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի իրացման շրջանակում։
Ըստ այդմ՝ առաջարկվում է տարանջատել տարածքային բաժնի կողմից խնամքի նպաստ նշանակելը մերժելու դեպքերը՝ ծնողի կատեգորիայով պայմանավորված (մինչև 2023 թ. ծնված երեխայի դեպքում՝ աշխատող և գյուղաբնակ և 2023 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ):
Սահմանվել է, որ բացի ինքնաշխատ եղանակից խնամքի նպաստի չափը փոխվում է նաև այն դեպքում, երբ ներկայացվել ծնողի վերաբերյալ տեղեկատվությունը որպես ՀՀ օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն լինելու վերաբերյալ տեղեկանքը, կամ գործատուն գրանցման հայտով ճշտել է խնամքի արձակուրդն ավարտվելու (ընդհատվելու) մասին տեղեկատվությունը։
Սահմանվել է նաև, որ ծնողի մահվան դեպքում երեխայի մյուս ծնողին նշանակվում է խնամքի նպաստ, եթե դիմումը ներկայացնելու ամսվա 1-ի դրությամբ այդ ծնողն ունի խնամքի նպաստի իրավունք:
Նմանատիպ հոդվածներ
Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է․ Hraparak
Երեկ մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը, Hraparak.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբ...
«Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել է
Կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն...
Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները
Արցախի ՆԳՆ-ն հրապարակել է այսօրվա դիվերսիայի հետևանքով զոհված 3 ոստիկանների լուսանկարները: Հիշեցնենք` Դիվերսիոն ներ...
Վիրավորին վիրահատել են. վիճակը գնահատվում է կայուն ծանր. Արցախի ԱՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստի...