«Մենք ցեղասպանություն չենք իրականացրել՝ ի տարբերություն հայերի». Ալիևը կրկին խեղաթյուրում է փաստերը
Արդեն գրեթե երկուսուկես տարի մենք վերականգնում ենք հսկայական տարածք՝ 10000 քառակուսի կիլոմետր, որն ամբողջությամբ ավերված է։ Այս մասին, ըստ APA-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում անցկացվող «Խաղաղությունն այսօր. մարտահրավերներ և հույսեր» թեմայով 10-րդ գլոբալ ֆորումի բացման արարողությանը։
«Ի դեպ, Նիզամի Գյանջևվիի միջազգային կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Շուշա, (իրական տեղանունը` Շուշի) և ես այնտեղ նույնպես քննարկում եմ անցկացրել: Ավերածությունները տեսել են Ֆիզուլիում, (իրական տեղանունը` Վարանդա) Շուշայում (իրական տեղանունը` Շուշի)։ Սա իսկապես բարբարոսության նշան է։ Դա ուրբիցիդ է, կուլտուրոցիդ, էկոցիդ: Եվ այս ամենն արել են մեր հարեւանները։ Ադրբեջանի ժողովուրդը վրեժխնդրություն պահանջելու բարոյական իրավունք ունի, և ես դա հասկանում եմ։ Բայց իմ խոսքերի էությունն այն է, որ մենք վրեժ լուծեցինք մարտի դաշտում։ Մենք պատերազմական հանցագործություններ չենք կատարել՝ ի տարբերություն հայերի։ Մենք ցեղասպանություն չենք իրականացրել՝ ի տարբերություն հայերի. իսկ ռազմի դաշտում վրեժ լուծեցինք։ Այնպես որ, եկել է խաղաղության ժամանակը»,- ասել է Ադրբեջանի բռնապետը:
Հիշեցնենք` արդեն 88 օր է` ադրբեջանցի չակերտավոր էկոակտիվիստները փաստացի գերեվարման մեջ են պահում Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչությանը:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի աշխատակազմը` Սուրեն Պապիկյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը...
ՀՀ կառավարությունը` Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին...
ՀՀ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում...
Արցախի ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման միջադեպի մասին
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետո...