ՀՀ կառավարությունը` Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը և դրա հետևանքներին: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն ի պատասխան Ալիևի ելույթի
Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ–ն` մեջբերե...
«Հայաստանն ամեն օր զբաղվում է պաշտպանունակությունը բարձրացնելու գործով». Ալեն Սիմոնյան
Չնայած Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթաց կա, սակայն դա չի երաշխավորում, որ կզսպի Ադրբեջանի կողմից հնա...
Վարչապետի աշխատակազմը` Սուրեն Պապիկյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը...
ՀՀ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում...