«Ադրբեջանական դիվերսիոն գործողությունը երկու նպատակ է հետապնդել». պահեստազորի գնդապետ
«Եթե զենք տեղափոխելու հարցն էր պատճառը, որ իբր փորձել են կանխարգելել, գոնե որևէ ապացուցողական հիմք լիներ: Այդ զինյալները կարող էին մեքենայի մեջ մի քանի արկղ դնել՝ նկարել, տեսանյութ և այլն, բայց կարծում եմ առաջնային նպատակը դա չէր»,- 24TV-ի եթերում անդրադառնալով մարտի 5-ի ադրբեջանական ԶՈՒ-ի դիվերսիոն գործողությանը, կարծիք է հայտնել ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը:
«Փաստը մնում է փաստ, որ որևէ ապացուցողական հիմք չկա որ այդ մեքենայով զենք են տեղափոխել: Իրենք կարող էին այդ հիմքը արհեստական, կեղծ ձևով ստեղծել: Իրենք, եթե մինչ այդ կարողացել են չեզոքացնել տեսանկարահանող սարքերը, ապա ամբողջը չեն չեզոքացրել, որովհետև դիտարկման տարածքում է եղել: Երկրորդ՝ իրենք երևի թե չեն իմացել, որ, այնուամենայնիվ, ոչ միայն տեսանելիության դաշտում են, այլև կրակային խոցելիություն կա, և զոհեր են տվել, հետո նահաջել են»,- ասել է փորձագետը:
Շարունակելով վերլուծել տեղի ունեցածը՝ բանախոսը նշել է. «Ադրբեջանական դիվերսիոն գործողությունը, կարծում եմ, երկու նպատակ է հետապնդել: Առաջին՝ Արցախի իշխանություններին ցույց տալ, որ ցանկացած ժամանակ էդ ճանապարհով տեղափոխվող մեքենան կարող է ենթարվել հարձակման: Երկրորդ՝ ունի քարոզչական նպատակ. այդ դեպքից հետո Բաքվից հնչեցին մեկնաբանություններ, որ ռուս խաղաղապահներն իրենց գործառույթը լավ չեն կատարում, ուստի պիտի հեռանան»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատվիրել է հնդակական ինքնագնաց հաուբիցներ
Հայաստանը Kalyani Strategic Systems Limited (KSSL) ընկերության կողմից մշակված 155 մմ/39 ինքնագնաց MArG հաուբիցների փորձա...
Շուշիի հարակից հատվածում տարբեր ինտենսիվությամբ մարտեր են․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյաննը գրում է․ «Ադրբեջանի հարձակումից և արցախցի 3 ոստիկանների զո...
Տարածքային կորուստներ չունենք. Արցախի պետնախարար
Տարածքային կորուստները չունենք, նման լուրերը սուտ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարը: «Այ...
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը ՀՀ ԶՈւ ս...