ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Զարեհ Սինանյանը հանդիպել է Սիրիայի հայ համայնքի հետ
Աշխատանքային այցով Սիրիայում գտնվող ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Դամասկոսի հայ համայնքի հոգևոր և միութենական ղեկավարների հետ: Տեղեկությունը հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվեցին հայ համայնքի առջև ծառացած խնդիրները, դրանց հաղթահարման ուղիները՝ հատկապես փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի լույսի ներքո»,– նշված է հաղորդագրության մեջ:
Համայնքի ներկայացուցիչները Սինանյանին ներկայացրել են աղետից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաև դրանից դուրս գալու ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը:
Քննարկման առանցքային հարցերից է եղել Հայաստան-սփյուռք համագործակցությունը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ու համայնքի ներկայացուցիչներն անդրադարձել են համագործակցության հետագա ընդլայնմանն ու զարգացման հեռանկարներին։
[05a6bc10e1402ddbde9606d8e1a4babf.jpg]
[71c7114de972c6b8b0e1ef4c95aeeb30.jpg]
[89057b0aa4c6c75ade9504c4bb312647.jpg]
[d2901eec8443d64e30ccb904623a8846.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է և չունի փաստական հենք. ՀՀ ԱԳՆ
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթակա...
Ադրբեջան այցից հետո Երևան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն
Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ...
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լ...
Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյին հայտնել է միջազգային ներկայության անհրաժեշտությունը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրան...