Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքը
Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը երեքշաբթի առաջին ընթերցմամբ աջակցել է օտարերկրյա գործակալների գրանցման վերաբերյալ քննարկվող օրինագծերից մեկին։ Ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկել, գրում է Interfax․ru-ն։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը մշակել էին «Ժողովրդի իշխանություն» խմբակցության մի խումբ պատգամավորներ, առաջին ընթերցմամբ ընդունվեց։
Օտարերկրյա գործակալների գրանցման մասին մեկ այլ օրենքի նախագիծը վրացերեն թարգմանությունն է 1939 թվականին ֆաշիզմի դեմ պայքարի համար ընդունված ամերիկյան գործող օրենքի։
Երկու օրինագծերն էլ, խորհրդարանական մեծամասնության պահանջով, կուղարկվեն Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության, որից հետո օրինագծերը կլսվեն և կընդունվեն երկրորդ և երրորդ ընթերցմամբ։
Օրինագծի քննարկումը երեքշաբթի տեղի ունեցավ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների, որոնք համոզված են այս օրենքի ընդունման անհրաժեշտության մեջ, և ընդդիմության առճակատման ֆոնին, որը կարծում է, որ Վրաստանը այս կերպ փոխում է իր քաղաքական կուրսը եվրաինտեգրումից դեպի Ռուսաստան։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանն, իբր, խեղաթյուրել է փաստերը և «իրականությունը չարտաց...
Ադրբեջանցիների կողմից սպանված արցախցի ոստիկանի մարմնի վրա ավելի քան 20 հրազենային վիրավորում է եղել. ԱՀ պետնախարար
Արցախում ադրբեջանական ԶՈՒ կողմից սպանված ոստիկաններից մեկի մարմնի վրա հայտնաբերվել է 20-ից ավելի հրազենային վիրավորում։...
Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, միակ ճանապարհը պայքարելն է մինչև վերջ. Արցախի պետնախարար
Պատանդ ենք ադրբեջանցիների ձեռքում, Բաքվի նպատակն է՝ փորձել գերու և պատանդի հետ վարվել այնպես, ինչպես կամենում է և ստանալ...
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ․ ֆրանսիացի պատգամավորը՝ ադրբեջանական դիվերսիայի մասին
Դեպքի վայր պետք է ուղարկվի միջազգային քննչական խումբ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավոր Անն Լոուր...